s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

s.

πτῶμα cadaver, τεθνεώς mortuus եւ θήρα venatio Մեռեալ մարմին, մեռելոտի. դի. շաղիղ. եւ Որս սպանեալ. սատակ. լաշ, լէշ, մէյթ. տե՛ս (Ել. իբ. 13։ Դտ. ՟Ժ՟Դ. 8։ Յոբ. ՟Լ՟Թ. 30։ Մտթ. ՟Ի՟Դ. 28։)

Գէշ անկցին։ Գէշ անկեալ. յն. գիշատեալ, որս եղեալ. (Երեմ. ՟Ե. 16։)

Թողուլ զդիակունսն, զի լուծեալ անկցին գէշ. (Խոր. ՟Գ. 36։)

Գէշ դնէին թռչնոց։ Ամենեցունց մարմինքն եղեն գէշ թռչնոց. (Եղիշ. ՟Գ. է։)

Իբրեւ ի նեխելոյ գիշոյ փախչէին. (Վրք. հց. ՟Բ։)

Զոգիս բարեկամացն տեսանեն անկեալս, եւ քան զիշոյ գիշով եւ՛ս չար զանց առնեն. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Ա։)

Ի վերայ գիշի կամ գիշուց իջանել. (Ոսկ. ՟Ժ՟Դ։ Երզն. մտթ.։)

Ինքն ինքեան գէշ արկանէ (առիւծն), եւ զայլոյն ոչ ուտէ (զգիշատեալն). (Վրդն. ծն.։)

Կամ Խեշերանք իրաց անկելոց իբրեւ զգէշ.

Տարեալ զգէշ փշրանաց կռոցն, եւ ասէին, վա՛յ մեզ. (Ճ. ՟Ժ.։)

ԳԷ՛Շ. որպէս ռմկ. յոռի. դժպհի. վատթար. անախորժ.

Յորժամ գոյն գէշ եւ թուխ զգենուն օդ եւ երկիր, գիշեր կոչի. (Վրդն. ծն.։)

Ցուրտ, ջերմ. անոյշ, գէշ. դիւր, դժուար. (Երզն. քեր.։)

adv.

ԳԷՇ ԳԷՇ. ԳԷՇԱԳԷՇ. մ. Յօշ յօշ. պատառ. գիշատմամբ. բզիկ բզիկ, բզըքտելով.

Գէշ գէշ պատառեցան (յն. լափեցան). (Դան. ՟Ժ՟Դ. 41։)

Մանր մանր կոտորեալ զայս թռչնոց գէշագէշ (յն. մասն մասն) ջամբեցից. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 33։)

• , ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։

• Bötticher, Wurzelforschungen, 23 սանս. viš։-Տէրվ. Altapm. 29 սանս. ghas «լափել, գիշատել» ևն։ Canini, Ft. étym. էջ 91 սանս. kaš «սպանել» բառի հետ։ Թիրեաքեան, Պատկեր աշ-խրհ. գրակ. 194 պրս. ❇ kež կամ ը︎ keǰ «թիւր»։ Հիւնք. կեշտ բառից։ Հիւբշ. 435 թէև շատ նման է ձևով, բայց կապ չունի, ասում է, լտ. vescor «սնա-նիլ», vescus «ուտող, նիհար, ճռզած»։ Patrubány, SA, 1, 312, հունգ. kese-lyū «արծիւ» մեկնում է «գիշակեր», իբր հյ. գէշ բառից։ Karst, Յուշարձ. 422 յօշել բառի հետ։ Մառ, ЗВО, 18, 167 և ՀԱ, 1921, 81, գեշ «լոռի» հա-նում է գարշ բառից։ (Նոյնը յետոյ, Ֆնտգլեան, ՀԱ, 1926, 489)։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 59 զնդ. vaema «ծառի ճեղք», ռուս. ваять «քանդակել, դրուագել, կոփել», սանս. veçf «ասեղ» բառերի հետ՝ հնխ. uoik'-uo ձևից։ Պա-տահական նմանութիւն ունին ավար. guešau «գէշ, չար», gešabugu «գէշ, վատ»։

• ԳՒՌ.-Պլ. Տփ. գէշ, Ալշ. Ախց. Ակն. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Մշ. Սեբ. Սչ. գ'էշ, Ոզմ. գ'եշ, Ասլ. գ'է՝շ, Հմշ. կէշ, Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ'էշ, Ննխ. Ռ. Տիգ. քէշ, որոնք նը-շանակում են «յոռի, վատ» կամ «տգեղ, այ-լանդակ» և կամ «անբարոյական, բոզ»։ Նոր բառեր են՝ գէշնալ կամ գէշանալ, գէշբուկ, գէշութիւն, գիշագրող, գիշան, գիշոտուիլ «մէկի հետ գժտիլ»։-Թրքախօս հայոց մէջ գտնում ենք Ատն. գէշլէնմէք «շուտով բար-կանալ» (տե՛ս Արևելք, 1888, նոյ" 8-9)։

• ՓՈԽ.-Իմերխևի բարբառով կեշի «գար-շելի» (Մառ, Teксть и paз. VII, էջ 82)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Գազանագէշ

Գէշագէշ

Գէշ գէշ

Գիշագէշ

Հոգեգէշ

Voir tout